Սերգեյ Բագրատյան, ինչպես հայտնի թղթում էիք գրել՝ դուք այլևս անբարոյականի զավակ եք…



Բա չիմացաք, այսօր վերջապես կորած-մոլորված Սերգեյ Բագրատյանը գտնվեց հեռավոր ԱՄՆ-ից, և դաբրո տվեցին, ձեռքի հետ էլ մի հատ տեքստ տվեցին ու վերջինս հանդես եկավ հայտարարությամբ՝ թե անհամաձայնություններն են եղել պատճառը ԲՀԿ-ից դուրս գալու համար: Իսկ վերջում էլ թե՝ պատգամավորը ներկայացնում է ամբողջ ժողովրդին, ուստի մանդատս վայր չեմ պատրաստվում դնել: Եթե հակիրճ, ապա ընդամենը սա էին գրել տվել ձեռքը:
Գանք հերթով:



Պրն. Բագրատյան, բա որ տևական ժամանակ է անհամաձայնություններ ունեիք ԲՀԿ-ի հետ, բա ինչու՞ էիք լռում, ինչու՞ գեթ մեկ անգամ չէիք առարկում: Ինչու՞ էդ անհամաձայնությունների մասին չէիք հիշում, երբ պրոբլեմների մեջ էիք իրավապահների հետ ու վազելով Ծառուկյանի դուռն էիք գնում, որ հանկարծ ձեզ մանդատից չզրկեն: Հը՞ն, էդ նոր հիշեցի՞ք ԼՈԻՌ անհամաձայնությունների մասին: Ե՞րբ, երբ քրեական գործեր հարուցվեցին նախկին թալանի համար, պետությունից հարկեր թաքցնելու համար: Բա հարց չառաջացա՞վ ինչու այդ պահին հիշեցիք: Ախ, էս փոքր Հայաստանում էսքան անբարոյական որտեղի՞ց հայտնվեց…


Երկրորդ, լավ է, որ պարոն Բագրատյանը սկսել է ուսումնասիրել Սահմանադրությունը, սակայն երևի մասնագիտական կամ մազութային որակները չեն բավարարում Սահմանադրությունը և Սահմանադիրի կամքը ընկալելու համար: Վկայակոչում է ՀՀ Սահմանադրության 94-րդ հոդվածը և նշում , թե ըստ այդ հոդվածի մանդատը պատկանում է ժողովրդին: Մինչդեռ կարող եք տեսնել, որ նման որևէ բառ չկա այդ հոդվածում: Ժողովրդին պատկանում է մանդատ տալու իրավունքը`ՀՀ Սահմանադրությամբ և «Ընտրական օրենսգիրք» ՀՀ սահմանադրական օրենքով սահմանված կարգով: Համապետական ցուցակով ընտրելիս քաղաքացիները իրենց ձայնը տալիս են բացառապես կուսակցությանը, ի տարբերություն տարածքայինի, երբ քվեարկում են որևէ կուսակցության կոնկրետ թեկնածույի օգտին:


Մինչդեռ համապետական ցուցակով պատգամավոր դառնալու և այնուհետև խմբակցությունից դուրս գալու դեպքում անձը գողանում է այն մանդատը, որը ժողովուրդը ոչ թե իրեն էր տվել, այլ այն քաղաքական ուժին, կուսակցությանը, որին ինքը անդամակցում էր: Հետևաբար, խմբակցությունից դուրս գալու դեպքում համապետական ցուցակով պատգամավոր դարձած անձը պետք է վայր դնի մանդատը:
Այնպես որ, Սերգեյ Բագրատյան, Կարմիր Գլխարկի և կարկանդակների մասին ձեր հեքիաթը մի կողմ դրեք ու պարզ նայեք իրականության աչքերին. ինչպես հայտնի թղթի մեջ էիք գրել, դուք այլևս անբարոյականի զավակ եք:

Գրում է Էդուարդ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում


Non sapevi che oggi, Sergey Bagratyan, che alla fine è stato perso e perso, è stato trovato nei lontani Stati Uniti? E alla fine, il deputato rappresenta tutto il popolo, quindi non mi dimetterò. In breve, questo è tutto ciò che hanno scritto.
Facciamo a turno.

Sig. Bagratyan, hai avuto per lungo tempo disaccordi con il PAP, perché sei rimasto in silenzio, perché non hai obiettato almeno una volta? Perché non ti sei ricordato di quei disaccordi quando eri in difficoltà con le forze dell’ordine e sei corso alla porta di Tsarukyan in modo da non essere privato del tuo mandato? Ehi, ti sei appena ricordato dei disaccordi LOIR? Quando sono stati presentati casi penali per rapina precedente per eludere le tasse dallo stato? Non hai chiesto perché ti sei ricordato di quel momento? Ah, dove è apparsa tale immoralità in questa piccola Armenia?

In secondo luogo, è positivo che il signor Bagratyan ha iniziato a studiare la Costituzione, ma le sue qualità professionali o maschili non sono sufficienti per comprendere la Costituzione, la volontà della Costituzione. Si riferisce all’articolo 94 della Costituzione della RA e afferma che in base a tale articolo il mandato appartiene al popolo. Tuttavia, puoi vedere che non esiste una parola del genere in quell’articolo. Le persone hanno il diritto di conferire un mandato in conformità con la Costituzione RA և “Codice elettorale” secondo le modalità previste dalla Legge costituzionale RA. Quando si vota su una lista nazionale, i cittadini votano esclusivamente per il partito, al contrario di quello regionale, quando votano per un determinato candidato del partito.

Nel frattempo, nel caso in cui “allora” lasci la fazione con un elenco nazionale, la persona ruba il mandato che il popolo non gli ha dato, ma la forza politica, il partito di cui era membro. Pertanto, in caso di abbandono della fazione, la persona che è diventata un deputato dell’elenco nazionale deve dimettersi.

Quindi, Sergey Bagratyan, metti da parte la tua storia di torte di Cappuccetto Rosso e guarda chiaramente negli occhi della realtà. Come hai scritto nel famoso articolo, sei il figlio di un altro immorale!



Meanwhile, in case of “then” leaving the faction with a national list, the person steals the mandate that the people did not give him, but the political force, the party to which he was a member. Therefore, in case of leaving the faction, the person who has become a deputy from the national list must resign.


So, Sergey Bagratyan, put aside your tale of Little Red Riding Hood pies and look clearly into the eyes of reality. As you wrote in the famous paper, you are the child of another immoral!

(Visited 12 times, 1 visits today)

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *